Tert.am Life-ը գրում է.

Դերասանուհի Օլյա Հակոբյանը վերջին շրջանում բավականին ակտիվ զբաղվում է սպորտով և վստահ է՝ դա ազդել է իր ոճափոխության վրա։ Tert.am Life-ն Օլյայի հետ զրուցել է նրա զգեստապահարանի ու սեքսուալություն-վուլգարություն սահմանը չհատելու մասին։

Դերասանուհին ասաց, որ իր պահարանում հնարավոր է գտնել տարբեր ոճերի ու գույների հագուստ։ «Բոլոր գույները սիրում եմ. ամռանը վառ եմ հագնվում՝ նախընտրում եմ զգեստներ, տաբատը հարմար չէ, ձմտանը հագուստի երանգն էլ է մգանում, բայց փորձում եմ զգեստապահարանումս պահպանել նաև վառ գույները։ Ոճային հստակ ուղղվածություն չունեմ, բոլոր ոճերում էլ կարող եմ լինել՝ ըստ վայրի, ուր գնալու եմ։ Իհարկե, ջինսային հարմարավետ հագուստ միշտ էլ շատ եմ ունեցել, համադրությունների տեսանկյունից էլ այն ունիվերսալ է»,- ասաց Օլյան ու հավելեց, որ վերջին շրջանում պահարանում գերակշռում է սպորտային հագուստը։

«Սպորտով զբաղվելը բավականին ազդել է իմ ոճի վրա, հիմա շատ եմ սիրում սպորտային look-եր ոչ միայն մարզասրահում, այլև առօրյայում հագնելու համար։ Շատ եմ սիրում  գումար ծախսել ֆիթնեսի հագուստի վրա, բավականին շատ եմ ծախսում՝ լեգինսների, տոպերի մեծ տեսականի ունեմ,- ասաց դերասանուհին ու ծիծաղելով հավելեց,- կարելի է ասել ֆիթնես-մարզչի չափ սպորտային հագուստ ունեմ»։  

Հարցին, թե որքան գումար է Օլյան ծախսում զգեստապահարանը նոր սեզոնին պատրաստելու համար, դերասանուհին պատասխանեց, որ չի հաշվել, բայց շատ․ «Չեմ կարող ասել, թե հագուստի վրա որքան գումար եմ ծախսում: Հարցն այն չէ, որ չեմ ուզում, իսկապես, չգիտեմ։ Հագուստի համար անդադար գումար եմ ծախսում։ Անկեղծ կասեմ, այնպես չէ, որ ես միայն հայտնի ապրանքանիշերի հագուստ եմ նախընտրում, օգտվում եմ նաև հասանելի ապրանքանիշերից։ Կարծում եմ՝ ամեն ինչ կախված է ճիշտ համադրությունից՝ անկախ նրանից, թե ինչ գին է պիտակին։ Իհարկե, հաճելի է լավ հագուստ կրել, բայց  միջին գնի հագուստից էլ կարելի է լավ կերպար ստանալ, իհարկե, չեմ խոսում անորակ հագուստի մասին»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել