Բժիշկները գտնում են, որ օրական չորս մանդարին ուտելն անվնաս է, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Բժիշկների կարծիքով՝ ամանորի տոներին մանդարին ուտելու ավանդույթը լավն է, քանի որ այս միրգը բարձրացնում է իմունիտետն ու օրգանիզմից հանում է տոքսինները:
«Օրական միջին չափաբաժինը 4 մանդարինն է: Մանդարին կարելի է ամեն օր ուտել՝ առանց չարաշահելու քանակությունը»,- գտնում են սննդաբանները:
Նշվում է, որ ձմռանը օրգանիզմը վիտամինների պակաս ունի, որը կարելի է ստանալ վիտամին C-ով հարուստ մանդարինից:
Սննդաբանները խորհուրդ են տալիս մանդարին ուտել առավոտյան և ցերեկը՝ մինչև ժամը 5-ը, կարևորը չուտել այն սոված փորին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել