Անգլիայում, Քինգսթոն-ափոն-Հոլլ քաղաքի բնակչուհին խցանման մեջ երեխա է լույս աշխարհ բերել: Ինչպես հաղորդում է Mirror պարբերականը՝ նրա ամուսինը փրկել է նրան և երեխային մարզակոշիկի քուղի օգնությամբ:

24-ամյա Հոլի Լոութորփը պատահաբար էր իմացել իր չորրորդ հղիության մասին հղիության 22-րդ շաբաթում:

Նոյեմբերի 19-ին կնոջ մոտ սկսվել են ծննդաբերական ցավերը: Նա, իր ամուսինն ու մայրը միասին մեքենա են նստել և հիվանդանոց են գնացել:

Ճանապարհին Հոլիի ջրերը գնացել են, սակայն մեքենան խցանման մեջ է հայտնվել: Արդյունքում կինը ծննդաբերել է մեքենայի հետևի նստարանի վրա: Սակայն նորածին աղջիկը սկսել է կապտել, քանի որ պորտալարը փաթաթվել էր նրա վզին և թույլ չէր տալիս շնչել:

Փոքրիկի հայրը շտապ օգնություն է կանչել, սակայն մինչև բժիշկները կժամանեին, նա հանել է իր կոշիկի կապը և դրանով ձգել է պորտալարը: Մի քանի րոպեից ժամանել են բժիշկները, կտրել են պորտալարը և մորն ու երեխային հիվանդանոց են տեղափոխել:

Ծնողները երեխային Վերիթի են անվանակոչել: Հիմա նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել