1in.am-ը գրում է.

Մալայզիայի իշխանությունները որոշում են կայացրել խիստ դիետա սահմանել արգելանոցում ապրող էգ օրանգուտան Ջեքիի համար, որը արագ սնունդով սնվելու պատճառով խիստ գիրացել է, հաղորդում է Lenta-ն:

Պարզվել է, որ արգելանոց այցելող զբոսաշրջիկները կապիկին հյուրասիրել են վնասակար սնունդով: Ջեքին գիրացել է և այժմ կշռում է շուրջ 100 կգ: Կապիկը 22 տարեկան է: Կենդանու կշիռը երկու անգամ գերազանցում է նորման:

Այժմ Ջեքին կսնվի հիմնականում բանջարեղենով և մրգերով:

Բնապահպանները նշում են, որ Ինդոնեզիայում և Մալայզիայում Օրանգուտանների պոպուլյացիան մշտապես կրճատվում է, քանի որ անտառները ոչնչացվում են թղթի և արմավենու յուղի արտադրության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել