Lragir.am-ը գրում է.

Վենեսուելան քաղաքական ապաստան է առաջարկել ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին, ում հայրենիքում մեղադրում են գաղտնի տեղեկությունները հրապարակելու մեջ: Այս մասին  hուլիսի 5-ին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն:

Այս քայլը Մադուրոն բացատրել է երիտասարդին «հյուսիսամերիկյան իմպերիայի» հետապնդումից պաշտպանելու մղումով: Նա հույս է հայտնել, որ Սնոուդենը կարող է ապրել «Բոլիվարայի եւ Չավեսի ազատ հայրենիքում», - տեղեկացնում է «lenta.ru»-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել