1in.am-ը գրում է.
Սան Ֆրանցիսկոյի երկաթուղային տրանսպորտի ու մետրոյի աշխատանքը վերսկսվել է այն բանից հետո, երբ արհմիություններից երկուսը որոշեցին դադարեցնել գործադուլը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Տրանսպորտը դադարել էր աշխատել 4 օր առաջ: Կոլեկտիվ պայմանագրի գործողության ժամկետը լրացել էր, իսկ նոր պայմանագրի վերաբերյալ չի հաջողվել համաձայնություն ձեռք բերել: Գործադուլը հաջողվել էր դադարեցնել՝ ժամանակավորապես երկարացնելով պայմանագիրը 1 ամսով՝ հետագա պայմանները քննարկելու համար: Սակայն մենեջմենթի ու արհմիությունների դիրքորոշումները, որոնք ներկայացնում են 2400 աշխատակիցների շահերը, նախկինի պես առայժմ անհամատեղելի են:
Աշխատակիցները պահանջում են ամեն տարի 5%-ով բարձրացնել աշխատավարձը ու կտրականապես չեն համաձայնում 4 տարին մեկ աշխատավարձը 8%-ով բարձրացնելուն:
Ներկայում նրանք ստանում են տարեկան 71 հազար դոլար, դրան գումարած 11 հազար՝ ոչ սահմանված ժամերի աշխատելու համար: