Lragir.am-ը գրում է.
Հայաստանը կարծես թե փորձում է ծավալել Հայկական հարցի միջազգային քննարկման նոր փուլ, եւ հարկ է հասկանալ գործունեության հիմնական ուղղությունները:
Ինչպես հայտնի է, շատ պետություններ որոշակիացնում են սեփական դիրքորոշումները 1915 թ. ցեղասպանության ճանաչման հարցում, ելնելով սեփական մերկանտիլ կամ քաղաքական շահերից, նկատի ունենալով Թուրքիայի ռազմաքաղաքական եւ տնտեսական հնարավորությունները եւ Ադրբեջանի ֆինանսական հնարավորությունները:
Դեմոկրատական աշխարհի առաջնորդը՝ ԱՄՆ-ն, բացահայտ հայտարարում է, որ դեմոկրատիան եւ իրավունքն ամերիկյան ընկալմամբ սահմանափակված են քաղաքական շահերով: Միեւնույն ժամանակ, համաշխարհային քաղաքագիտական հանրությունը ակտիվ դիրքորոշում ունի եւ մասնակցում է ցեղասպանության ճանաչման իրավաչափությունը ժխտելու հարցում: Նման փորձագետները շատ չեն՝ կարելի է հաշվել մոտ 100 հոգի, բայց նրանց մի մասը կարեւոր դիրքեր ունի այս եւ տարածաշրջանին վերաբերող այլ հարցերի վերաբերյալ միջազգային քննարկումներում:
Ընդհանուր առմամբ, այդ փորձագետներն այդպես էլ չեն կարողացել կարեւոր դեր խաղալ թուրքական եւ ադրբեջանական շահերի քարոզչության եւ առաջ մղման հարցում, սակայն բավական բարենպաստ ֆոն են ստեղծում տարբեր երկրներում պետական կառույցների հակահայկական գործունեության համար: Բավական վառ օրինակ էր Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի որոշումը, ինչը կապված էր Ֆրանսիայի գործադիր եւ օրենսդիր իշխանության համապատասխան ծառայությունները, ինչպես նաեւ ֆրանսիական ԶԼՄ-ներին զանգվածային վճարման հետ:
Հակահայկական գործունեությունը դառնում է բավական շահավետ, եւ դրա վրա են կառուցում իրենց նյութական բարեկեցությունը շատ լրագրողներ, քաղաքագետներ, քաղաքական գործիչներ, պատգամավորներ, հրապարակային եւ ոչ հրապարակային զանազան գործիչներ: Անբացատրելի պատճառներով, ոչ սփյուռքի հայկական քաղաքական եւ հասարակական կազմակերպությունները, ոչ էլ հայկական պետությունը չեն փորձել կիրառել լավ հայտնի քաղաքակիրթ մեթոդներ նման գործունեությունը չեզոքացնելու համար:
Առայժմ միայն մի վարկած կա, որը կապված է հայկական կազմակերպությունների եւ առանձին քաղաքական գործիչների բարեկեցության հետ: Նմանապես, այդ դիրքորոշման վառ օրինակ էր Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների գործունեությունը, ավելի ճիշտ՝ գործունեության բացակայությունը, եւ կոչերը՝ քվեարկել Ֆրանսուա Օլանդի՝ ֆրանսիական քաղաքականության թյուրիմացության օգտին:
ԱՄՆ-ում թերեւս քիչ ինչ այլ վիճակ է, հայկական կազմակերպություններն առավել ինտեգրված են ամերիկյան պետական շահերին: Ռուսաստանում հայկական կազմակերպություններն անմիջականորեն Անվտանգության դաշնային ծառայության ցածրաստիճան չինովնիկների մարիոնետներ են:
Հայաստանը մինչ այժմ այդպես էլ չի կարողացել օգտվել սփյուռքի իրական հնարավորություններից: Ցավոք, հայկական սփյուռքի արձագանքը Հունգարիայի հանցավոր պահվածքի հանդեպ պարզապես ծիծաղելի էր, եւ եւս մեկ անգամ ի ցույց հանեց անկազմակերպվածությունը: Օրինակ, Կիեւում Հունգարիայի դեսպանատան առջեւ հավաքեցի 15 մարդ, ընդ որում՝ հատուկ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ