Չեք հավատա, բայց վերջին տարիների ամենամեծ կիբերհանցագործությունը ոնց որ թե «Գեթկոնտակտ» ծրագիրն ա ճանաչվում։

«Գեթկոնտակտ» ծրագրի շնորհիվ արդեն մի քանի մլրդ դոլար գողություն ա կատարվել: Ո՞նց, բացատրեմ: Շատերս մեր հեռախոսի համարների բաժնում գրանցում ենք մեր քարտերի պին կոդը, մեր CVV/CVC կոդերը, մեր հաշվեհամարները և այլն, դե, որ միշտ մեր ձեռքի տակ լինեն: «Գեթկոնտակտ»-ի շնորհիվ բազմաթիվ հաքերներ կարողացել են մուտք ստանալ այդ ամենին ու թալանել են մոտ 750,000+ մարդկանց: Կամ եթե հեռախոսի համարների մեջ չենք գրում, գրում ենք, օրինակ, Google-ի դոքերի համ նոթերի մեջ, ինչին այդ ծրագիրը դոստուպ ունի։

Պարզվել ա, որ այդ ծրագրի ամենավերջին թարմացումը ներբեռնելիս դուք համաձայնվում եք, որ այդ ծրագիրը ձեր հեռախոսի root իրավունքները ստանա, այսինքն՝ կկարողանա ամեն ինչ անել, օրինակ՝ կարդալ ձեր մեսինջերների նամակները (ուշադրություն, ստեղ մեսինջերների մեղքը չկա, ձեր մեղքն է), կկարողանա օգտվել ձեր հեռախոսի տեսախցիկից, ձեր հեռախոսի միկրոֆոնից և այլն։

Ներկա պահին 25.11.19-ի դրությամբ Կասպերսկի ընկերությունն ակտիվ պայքար է սկսել ընդդեմ «Գեթկոնտակտ» ծրագրի և հետևանքների։ Ի դեպ, ամենաշատ գումարը, որ գողացվել է, եղել է ՌԴ-ի տարածքից և ԱՄՆ-ի։ Ի դեպ, շատերի գաղտնի համարներն են բացահատվել, որի դիմաց մարդիկ գումարներ են տվել, որ չհրապարակվի, բայց արդեն իսկ դարքնեթում հրապարակվել են շատ ճանաչված մարդկանց համարներ, օրինակ՝ նախագահների, նահանգապետերի, միլիարդատերերի համարներ։

Սպասենք հետագա զարգացումներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել