Այո, որակ ստանալու համար պիտի կրճատումներ լինեն: Թող ամեն մեկն իր գործով վերջապես զբաղվի: «Սուտի» մի քանի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր աստղային առօրյայից կկտրվեն ու կգտնեն իրենց իրական տեղը այս կյանքում: Ամեն պարապ փուչիկ անկախ իրենից «ԱՍՏՂ» չի դառնա` փողոցից եթերում հայտնվելով, կամ նրանց «ավելի գիտակից» մասը չի գրոհի Թատրոնի և Կինոյի ինստիտուտի դերասանական բաժինը` հետագայում «կինոյի մեջի տղեն կամ աղջիկը» դառնալու հույսով...

Մի արժեզրկեք մեր մասնագիտությունները: Մենք 4 - 6 տարի սովորում ենք, որ դառնանք պրոֆեսիոնալ և իրավունք ստանանք աշխատելու արվեստի, հեռուստատեսության և շոու - բիզնեսի ՇԱՏ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ոլորտներում:

Հավատացեք, եթե այժմ կրճատումներ են հեռուստատեսություններում, ուրեմն այդպես է պետք: Ավելի լավ է` մի քանի հոգի ազատվեն աշխատանքից, քան ինքնահաստատվեն մի ամբողջ ազգի դեգրադացման գնով...

Կից նյութը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել