Bravo.am-ը գրում է.
BRAVO.am-ը շարունակում է սիրային հարցուփորձ անել հեռուստատեսությունից հայտնի դեմքերին, սերիալային դերասաններին եւ ճանաչված այլ մարդկանց: Այս անգամ զրուցել ենք «Պատվից առավել» սերիալում Լուսինի դերակատար Մերի Մովսեսյանի հետ:
Սերն ազնիվ է:
Սիրել՝ նշանակում է վստահել, հարգել:
Կա հրապուրանք առաջին հայացքից, սերն ավելի խորն է:
Սիրահարվածները նման են խենթերի:
Սիրո եղանակը կապ չունի, պազապես սիրո համար պետք է բաց լինել:
Տղամարդու արտաքինում ինձ կարող են գրավել հասակը եւ աչքերը:
Վանել՝ չխնամված լինելը:
Տղամարդը պետք է լինի տղամարդ:
Կյանքն առանց սիրո ձանձրալի կլիներ:
Երբ սիրում ես, ուզում ես ամեն ինչ անել նրա համար:
Հանուն սիրո պատրաստ եմ դեմ գնալ ամենքին եւ ամեն ինչին:
Միշտ պատկերացրել եմ, որ ապագա ամուսինս իմ ասպարեզից է լինելու, բայց դա դոգմա չէ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ