Pastinfo.am-ը գրում է․

93 տարեկան հասակում Մոսկվայում կյանքից հեռացել է հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանը։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության facebook–յան էջը։

«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 25–ին մահացել է լեգենդար հետախույզ Գոհար Լևոնի Վարդանյանը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Դեսպանությունը իր ցավակցություններն է հայտնում Գոհար Վարդանյանի հարազատներին և բարեկամներին։ «Նրա մահը կորուստ էր մեր բոլորի համար»,–գրված է հաղորդագրության մեջ։

Գոհար Վարդանյանը (օպերատիվ կեղծանունը՝ «Անիտա») ծնվել է 1926 թվականի հունվարի 25 Լենինականում (այժմ` Գյումրի)։ Գոհար Վարդանյանը լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կինն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել