Operativ.am-ը գրում է.
Նրանց ձանձրացնում է միևնույն տեսքը, նույն ճաշի սեղանը, լվացարանն ու կարի մեքենան: Տվեք նրանց գոնե մի ինչ-որ բազմազանություն մի քիչ ճամփորդություն, մի քիչ հանգիստ, մի քիչ խենթություն տնային ողբերգության դադարների ժամանակ, մի քիչ քնքշանք ընտանեկան տեսարաններից հետո, մի քիչ հուզմունք ու հոգս, և, վստահեցնում եմ ձեզ, երկու կողմերն էլ շահած դուրս կգան: Այդպիսին է կանանց սեռի բնույթը արտասվել վշտից, արտասվել ուրախությունից և արցունք հեղել մեկի ու մյուսի բացակայության համար:
Կյանքում երեք անգամ է կինը սավառնում ամպերի մեջ և ուրախությունից չի զգում հողն իր ոտքերի տակ: Առաջին անգամ, երբ նա ամուսնանում է, երկրորդ անգամ, երբ մուտք է գործում բոհեմի սրբավայրը, և երրորդ անգամը, երբ նա դուրս է գալիս տնամերձ հողամասից ձեռքին հարևանի սպանված հավը…
Երբ մենք ինքներս ենք սիրում, «սեր» բառը դառնում է ինքնազոհաբերման ու ինքնահրաժարումի հոմանիշը: Երբ սիրում են պատից այն կողմ ապրող հարևանները, այդ բառը նշանակում է հանդգնություն ու մեծամտություն: