Pastinfo.am-ը գրում է.

Հայտարարել էի, թե ինչու եմ այժմ գտնվում Մոսկվայում և նշել, որ կիսամյակն ավարտելուց հետո կվերադառնամ։ Ակնհայտորեն արհեստական ժամկետներ են սահմանում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը՝ նշելով, որ առավել հանգամանալից կանդրադառնա, երբ ծանոթանա իրեն առաջադրված մեղադրանքին։

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն Գևորգ Կոստանյանին «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացրել. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203֊րդ հոդվածի 1֊ին մասի կարգով նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար»,- ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին ՀՔԾ-ն հաղորդագրություն տարածեց ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ, որտեղ նշվում էին նաեւ Գևորգ Կոստանյանի եւ նախկին փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի անունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել