Hraparak.am-ը գրում է.

Նոյեմբերի 22-ին ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՅԴ ՀԵՄ անդամները, որոնք տևական ժամանակ է պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը,  հայտարարեցին Նոյեմբերի 6-ից մեկնարկած նստացույցի դադարեցման և նախարար Հարությունյանի հետ հանդիպման պահանջի մասին։

«Մտածում ենք նստացույցով դրած խնդիրը մինչ այս պահը լուծել ենք: Մեր կարծիքով, գոնե այս փուլում, նստացույց անելու կարիքը չկա: Կանցնենք այլ գործողությունների, որոնցից առաջինը նախարարի հետ այստեղ հրապարակային հանդիպումն է»,- նշել էին ակցիայի մասնակիցները վերջին մամուլի ասուլիսի ժամանակ։

«Հրապարակի» հետ զրույցում ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը նշեց, որ պատրաստվում են Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը․ «Ինքն այս պահին երկրում չէ։ Երբ իմանանք վերադառնալու օրը, հանդիպման օրն ու ժամը կհրապարակենք»։

Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ էլ , որոնք ի նշան «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագծի դեմ բողոքի՝ նոյեմբերի 6-ից դասադուլ էին անցկացնում, նոյեմբերի 20-ին  դիմում-նամակ հանձնեցին  ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանին և գիտական խորհրդի անդամներին։ Նամակում ուսանողներն իրենց մտահոգություններն են հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Գևորգ Գյուլումյանը նշեց, որ դեռևս պատասխան չկա։
«Երեկոյան այս մասով հայտարարություն կլինի»,- ասաց Գյուլումյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել