Times.am-ը գրում է.

Սիրիայի Հալեպի քաղաքի մի շարք թաղամասեր՝ այդ թվում հայկական, հուլիսի 5-ին հրթիռակոծվել ու ռմբահարվել են: Դրա հետեւանքով մի քանի հայ է վիրավորվել, նրանց բուժօգնություն է ցուցաբերվել: Վիրավորների հստակ թիվը, սակայն, դեռ հայտնի չէ:

Պատճառվել են նյութական վնասներ: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ի աղբյուրը Հալեպից: Հալեպը չորեքշաբթի օրվանից շրջափակված է, քաղաքի շրջակայքում բուռն մարտեր են ծավալվում: Ըստ մեր աղբյուրի քաղաքում սննդամթերքի գները կտրուկ բարձրացել են, նույնիսկ բանջարեղենն ու կանաչեղենը Հալեպ մտցնելու դժվարություն կա: Քաղաքն անկայուն վիճակում է, երկրորդ օրն է համացանցը չի աշխատում: Հալեպում կրակոցների ու ռմբահարումների ձայներն անընդհատ լսվում են (դրանք լսելի էին նաեւ հեռախոսազրույցի ժամանակ): 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել