Այստեղ կգտնեք այն հավատարիմ նշանները, որոնք ցույց են տալիս, այն, որ Ձեր զուգընկերը իսկապես սիրահարված է Ձեզ: Հույս ունենք, որ սա կօգնի, որպեսզի ավելի լավ հասկանաք Ձեր հարաբերությունների խորությունները:
Նա չի փորձում Ձեզ մանիպուլացնել
Երբ մարդը քեզ իսկապես սիրում է, երբեք խաղեր չի խաղում: Եթե զգում եք, որ Ձեզ մանիպուլացնում են, դրա մասին ուղղիղ խոսեք:
Կարող է միշտ ուրախացնել
Ունի մի այսպիսի հատկություն. միշտ գիտի, թե ինչպես կարող է բարձրացնել տրամադրությունդ:
Հավատում է Ձեր ունակություններին
Շատ լավ գիտակցում է, որ ամբողջ կյանքում ձեռքից բռնած չպետք է տանել: Հիանալի հասկանում է, որ ինքներդ էլ կարող եք խնդիրներ լուծել:
Միշտ պատրաստ է օգնության հասնել
Կան բաներ, որոնք միանգամից չեն ստացվում: Սակայն Ձեր կողակիցը երբեք չի սկսի քննադատել: Միշտ օգնության կհասնի: Նա իսկապես Ձեզ շատ է սիրում և միշտ ուրախ է Ձեր հաջողություններով:
Իրականության զգացումը երբեք թույլ չի տալիս կորցնեք
Սիրող զուգընկերը միշտ սթափ է Ձեզ պահում:
Նույնիսկ, եթե չի հասկանում ձեզ, միևնույն է փորձում է
Բոլոր մարդիկ էլ ինչ-որ չափով ընդունակ են էպատիայի: Կարող ենք հասկանալ դիմացինին, այնպես, ինչպես մեզ:
Սակայն կան բաներ, որոնք կարող ենք հասկանալ միայն սեփական փորձից հետո: Եթե նույնիսկ նա չի կարողանում հասկանալ՝փորձում է:
Նա Ձեր լավագույն ընկերն է
Այլ կերպ լինել չէր կարող:


