168.am-ը գրում է.

Իրանը եւ ՄԱԳԱՏԷ-ն չորս նախագիծ են համաձայնեցրել միջուկային էներգետիկայի ոլորտում: Այդ մասին հայտնել է IRNA պետական գործակալությունը՝ վկայակոչելով Վիեննայի միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ Աբադիին։

«Ավելի քան մեկ միլիոն եվրո (շուրջ 1,1 միլիոն դոլար) արժողությամբ այդ նախագծերը, որոնց ֆինանսավորումը կիրականացվի ՄԱԳԱՏԷ-ի կողմից, վերաբերում են տարբեր ոլորտների»,- հայտարարել է Աբադին: Նա նշել է, որ նախագծերն ընդգրկում են անվտանգության ապահովման, հետազոտական միջուկային ռեակտորների առաջմղման, միջուկային վառելիքի բնագավառում կադրային ներուժի հետ աշխատանքի, միջուկային թափոնների օգտահանման ոլորտները:

Մշտական ներկայացուցիչը նաեւ հավելել է, որ էներգետիկական կայանների եւ ուռուցքաբանական հիվանդությունների կանխման ոլորտում երկու նախագծեր ՄԱԳԱՏԷ-ի հետ արդեն ընթացքի մեջ են: Դրանք կշարունակվեն 2020 եւ 2021 թվականներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել