Panorama.am-ը գրում է.

Մենք նախաձեռնություն ենք սկսում ԱԱԾ շենքից, որպեսզի ցույց տանք, որ չենք վախենում ԱԱԾ-ից։ Մենք չենք վախենում այն մարդկանցից, որոնց կապն այս կառույցի հետ կասկածելի է։ Մենք չենք վախենում այն ատելության մթնոլորտից, որ սերմանվում է ֆեյսբուքում։  Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ռեստարտ» ուսանողական, քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը՝ հայտարարելով նոր նախաձեռնության մեկնարկի մասին։

Պետրոսյանի խոսքով, շարունակում են գոյություն ունենալ ուժային կառույցներ, որոնցից մարդիկ վախենում են, և որոնց անգործության պատճառով ատելության մթնոլորտ է տարածվում սոցիալական ցանցերում։

«Մենք շարունակում ենք ունենալ ուժային կառույցներ, որոնցից ժողովրդի վախը շատ է։ Սա արդյոք ճիշտ է, արդյոք քաղաքացիները պետք է վախենան ԱԱԾ-ից, ոստիկանությունից, դատախազությունից և դատարաններից, այն պարագայում, երբ իրենք ցանկանում են, որ իրենց ազատություններն ու իրավունքները այդ կառույցների կողմից պաշտպանված լինեն: Այն վայրահաչոցներն ու վիրավորանքները, մեր ծնողների հասցեին վիրավորանքներն ու սեռական հայհոյանքները տեղի են ունենում նաև այս մարմնի անգործության պատճառով»,-ասաց նա։

Ըստ Դավիթ Պետրոսյանի, շարունակում են արդիական մնալ այն խոսակցությունները, որ քաղաքացիների հեռախոսները գաղտնալսվում են. «Բոլորի մոտ կա մտավախություն՝ սկսած քաղաքացիներից, վերջացրած պետական պաշտոնյաներով։ Ինչ-որ մեկը կարող է պատասխանել իմ այս հարցին՝ ինչ իրավունքով, ինչ նպատակով ինչ-որ մեկը կարող է լսել իմ հեռախոսը։ Կամ, վերջիվերջո, եթե լսում են, գոնե թող հրապարակեն՝ ինչի մասին ենք մենք խոսում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել