Aysor.am-ը գրում է.
39-ամյա Վալերիա Լիտվինան, ում անվանում են «Կենդանի կմախք» կամ «Կենդանի մումիա», ծնունդով Մոսկվայից է և ապրում է Մոնակոյում: Նա վերջերս լրատվամիջոցներին պամեց իր կյանքի մանրամասներից, որոնք դարձան նրա համար ճակատագրական:
Դեռևս պատանեկան տարիներին Վալերիան ընտանիքի հետ մեկնում է արտասահման, որտեղ ձեռք է բերում շատ ընկերներ և շրջապատվում տղամարդկանց ուշադրությամբ:
Մի անգամ նրան նկատողություն են անում ավելորդ քաշի կապակցությամբ, որն էլ դառնում է աղջկա հիվանդության զարգացման սկիզբը:
Նա հրաժարվում է ուտելուց, խմելուց և արդյունքում` հիվանդանում անորեքսիա հիվանդությամբ: Այս պահին նա կշռում է 25 կգ և սնվում սննդակարգային հատուկ նշանակմամբ:
Վալերիան հույս ունի, որ նիհարել ցանկացող աղջիկները չեն հետևի իր սխալներին ու չեն խորտակի կյանքը, որն անգնահատելի է:


