We Are BullshiterzՎերջապես ամառ է: Իսկ դա նշանակում է, որ լիքը ազատ ժամանակ ու հավես ունենք: Մի պահ հիշեք, թե որքան պլաններ էինք կազմում գարնանը ու երազում ամառվա մասին: Հիմա եկել է մեր պլաններն ի կատար ածելու ժամանակը: Ամառը հանգստանալու, նորը բացահայտելու ու ստեղծելու ժամանակ է: Այն պետք է անմոռանալի անցկացնել, որպեսզի հետո չափսոսանք, որ զուր ժամանակ ենք ծախսել համակարգչի կամ հեռուստացույցի առջև: Ի՞նչ անել ամռանը, որպեսզի այն հիշվի ու անկրկնելի լինի: Մի փոքրիկ ցուցակ եմ կազմել: Հուսով եմ` այն ձեզ կօգնի ամառը բովանդակալից դարձնել: Չենք մոռանում մեկնաբանություններում գրել, թե արդյոք այն օգտակար էր, ու ցուցակում նշվածներից որն եք արել, որը ոչ :)

Օրագիր կամ բլոգ վարեք: Օրագիր վարելու համար ընդամենը անհրաժեշտ է մի գեղեցիկ նոթատետր գնել (Accessorize խանութում շատ հավես բաներ կան): Բլոգ վարելու համար անհրաժեշտ է կամքի ուժ ու համակարգչային բազային գիտելիքներ: Որպես չորս տարվա բլոգեր խորհուրդ կտամ օգտվել blogspot-ից: Կարող եք ուսումնասիրել նաև wordpress-ըlivejournal-ըtumblr-ը և այլ միկրոբլոգային համակարգեր: Մի քիչ բզբզում եք, ու բլոգը պատրաստ է:)
Աճեցրեք սեփական բույսը: Երբ ինքներս ենք աճեցնում ու խնամում մեր սեփական բույսը կամ ծաղիկը, կապվում ենք դրա հետ: 
Օճառե պղպջակներ արեք: Ինչու՞ չհիշել մանկությունը: Ոչ մի ամոթ բան չկա, եթե երբեմն մեզ կրկին մանուկ զգանք: Օճառե պղպջակներ պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 600 մլ ջուր, 200 մլ աման լվանալու հեղուկ կամ շամպուն, 20 կաթիլ գլիցերին (եթե չունենք այդպիսի բան, հոգ չէ, առանց դրա էլ մի կերպ յոլա կգնանք) :D Պատրաստում ենք հեղուկը ու վայելում :)
Ուսումնասիրեք երաժշտական նոր ուղղություն: Պետք չէ սահմանափակել մեր նախասիրությունները: Ո՞վ է ասել, որ եթե մենք լսում ենք ռոք, ապա չենք սիրի լաունջ երաժշտություն կամ ասենք ջազ: Այս կայքում կարող ենք բացահայտել նոր երաժիշտների և ոչ միայն: Որոնման տողում գրում ենք մեր նախընտրած արտիստի անունը, իսկ կայքը որոնում ու գտնում է նմանատիպ երաժիշտների, անգամ այդ ուղղությանը համապատասխան գրքեր, ֆիլմեր ու հաղորդումներ: Մի վախեցեք նորը բացահայտելուց:)
Գիրք ընթերցեք: Ոչ մի բան չի կարող համեմատվել տպագիր գիրք կարդալու հաճույքի հետ: Պատկերացրեք շոգ ցերեկ է, քաղաքը լռում է, իսկ դուք տանը նստած ընթերցում եք հետաքրքիր մի գիրք: Մի՛ ալարեք, գնացեք որևէ գրադարան (Ավ. Իսահակյանի անվ. գրադարան, Ազգային գրադարան, Ամերիկյան համալսարանի գրադարան, Խնկո Ապոր անվան գրադարան), վերցրեք հետաքրքիր որևէ գիրք ու վայելեք ընթերցանությունն իր բոլոր հաճույքներով: Կամ էլ բոլորիս տանը կան գրքեր, որոնք երբեք չենք ընթերցել: Վերցրեք դրանցից մեկն ու նպատակ դրեք երկու շաբաթում վերջացնել: Եթե գրադարան գնալու ցանկություն չունեք, տանն էլ եղած բոլոր գրքերն ընթերցել եք, կարող եք կարդալ օնլայն տարբերակով այստեղ: Սակայն ամեն դեպքում խորհուրդ կտամ չալարել ու գնալ գրադարան: 
Hand-made` բոլորս էլ կարող ենք: Սեփական ձեռքերով մի բան սարքելը մի այլ հաճույք է: Թող առաջին երկու անգամները ոչինչ չստացվի կամ վատ ստացվի, ժամանակի հետ հմտությունն էլ կգա, արագությունն էլ: Այս բլոգում բավականին հետաքրքիր մտքեր կան, քայլ առ քայլ էլ ներկայացվում է, թե ինչպես է պետք անել: Իսկ պատրաստածը կարող եք նվիրել մայրիկին, ընկերներին կամ էլ դնել պահարանում` մի երևացող տեղ ու հպարտանալ սեփական տաղանդով :)
Սովորեք պաղպաղակ պատրաստել: Ամառվա ամենահաճելի բաներից մեկը պաղպաղակն է: Իսկ երբ որ այն ինքներս ենք պատրաստում` տնային պայմաններում, երբ վստահ ենք մթերքների թարմության և մաքրության վրա, այն ավելի հաճելի է դառնում: Այստեղ կան բոլոր տեսակի պաղպաղակների պատրաստման եղանակներ: Պատրաստեք ինքներդ, հյուրասիրեք ընտանիքին ու զարմացրեք մայրիկին :)
Գնացեք զբոսայգի: Հավաքվեք ընկերներով ու գնացեք Մոնումենտ կամ Լունապարկ: Համտեսեք լցնովի պաղպաղակ, նստեք բոլոր հնարավոր ատրակցիոնները: 
Գնացեք թանգարաններ, թատրոն, պատկերասրահ, օպերա: Ամառը լավ ժամանակ է ինքնակրթվելու համար: Նման վայրեր հաճախելը կզարգացնի, ավել բան կսովորեցնի: 
Գնացեք այգիներ: Երևանում շատ հաճելի այգիներ կան, որտեղ կարելի է բավականին լավ ժամանակ անցկացնել թե միայնակ, թե ընկերական շրջապատում: Կարելի է առավոտյան վերցնել մի փոքրիկ գիրք, ամսագիր կամ թուղթ ու գրիչ, մի շիշ կոլա կամ ջուր, հեռախոսը զինել սիրված երգերով ու գնալ որևէ այգի: Զբոսնեք, ուսումնասիրեք մարդկանց, նստեք խոտին ու ձեզ բնության մի մասը զգացեք: Երևանի այգիներից են Անգլիական այգին (նույն ինքը Սունդուկյանի անվան այգին), Թումանյանի այգին (Կիևյան կամուրջի հարևանությամբ), Կոմայգին (Սունդուկյանի անվան այգու հարևանությամբ): Կան այգիներ, որտեղ արժե գնալ ընկերներով` Բուսաբանական այգին, Կոմիտասի անվան այգին:
Jaime La VieՖիլմեր դիտեք: Հաստատ կան ֆիլմեր, որոնք հայտնի են, որոնց մասին շատ են խոսում, բայց մենք դրանք չենք նայել, թեև գիտենք, որ լավ ֆիլմեր են: Լավագույն 250 ֆիլմերի մասին կարող ես կարդալ նաև այստեղ:
Մարզվեք: Եթե ցանկանում եք ամառն անցկացնել օգուտով, կարող եք գնալ մարզասրահ: Համ կլիցքաթափվեք, համ էլ կկերտեք ձեր երազած մարմինը: 
Պատրաստեք կոկտեյներ: Ամառային շոգ ցերեկը կարելի է զովացնել ալկոհոլային և ոչ անկոհոլային կոկտեյլներով: Դրանք պատրաստելը հեշտ է, եթե ձեռքի տակ կան անհրաժեշտ բաղադրատարրերը: Ուսումնասիրեք այս կայքը. գտեք ձեզ դուր եկած կոկտեյլը և ձեզ պրոֆեսիոնալ բարմեն զգացեք :)
Ստեղծեք movie: Համարյա բոլոր համակարգիչների մեջ կա movie maker ծրագիրը, որով սարքում են sildeshow-ներ: Այն շատ հեշտ է, բավական է մի քիչ բզբզել, ու ամեն ինչ կստացվի: Ստեղծեք թեմատիկ movie-ներ (ձեր նկարները, ձեր դասարանը, ձեր կուրսը, ձեր սիրելի երգիչը կամ որևէ սոցիալական թեմա), այն բեռնեք youtube և հիացրեք մարդկանց :)

Հաճախեք յոգայի: Յոգան նպատակ ունի իրացնել մարդու պոտենցյալ հնարավորությունները: Այն մարդուն սովորեցնում է իր «ես»-ը կապակցել տիեզերական անսահման էներգիայի հետ, ապահովել մարմնի, մտքի և հոգու կապը, դրանց համաչափ ու փոխներգործող զարգացումը, գործողությունների կատարելությունը: Ուսումնասիրեք յոգա: 

Հավաքեք ձեր սիրած երգերի ձայնասկավառակը: Առանձնացրեք ձեր ամենա-ամենասիրած երգերի թոփ 20-ը և ձայնագրեք CD-ի վրա: Այն կարող եք նվիրել ընկերներին, սիրած էակին կամ պարզապես պահել որպես հիշողություն ու երբեմն լսել:

Դիտեք որակյալ սերիալ: Լավ սերիալը կարող է դառնալ սիրելի, հերոսներն էլ` հարազատ: Սերիալ նայելու մեջ վատ բան չկա: Մի քանի լավ սերիալներ կարող եմ առաջարկել. LostThe Vampire DiariesHouseThe Simpsons, Интерны, Универ: Սերիալներն օնլայն դիտելու համար պարզապես պետք է www.vkontakte.ru սոցիալական ցանցում ունենալ հաշիվ, փնտրման տողում գրել սերիալի անունը, սերիայի համարը ու սեղմել վիդեոների բաժնի վրա:  

Այցելեք կենդանաբանական այգի: Կարող եք պարզապես լավ ժամանակ անցկացնել ընկերների հետ, տեսնել կենդանիներին ու խղճալ նրանց :))
Համեմատեք գիրքն ու ֆիլմը: Սկզբում կարդացեք գիրքը, ապա դիտեք ֆիլմը կամ հակառակը: Գրքերի ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ
Սովորեք ուտելիք պատրաստել: Այս կայքում կան շատ լավ բաղադրատոմսեր, կարելի է ընտրել մեկը կամ երկուսը, ուսումնասիրել սառնարանի պարունակությունը, գրել բացակայող մթերքների ցուցակ, ուղևորվել սուպերմարկետ, կատարել գնումներ և տուն գալով պատրաստել այնպիսի բան, որ երբեք չեք կերել: Զարմացրե՛ք ընտանիքին :)
Այցելեք տատիկ-պապիկին: Եթե ձեր նախնիներն ապրում են ձեզնից հեռու, ապա գոնե մեկ անգամ արժե նրանց այցելել, մի համեղ բան տանել, զրուցել, լսել խորհուրդներ:
Արթուն մնացեք ողջ գիշեր: Կյանքում գոնե մի անգամ արժե փորձել:
Summer Love, Kissing at Sunset Poster: 61cm x 91.5cm - Buy OnlineԴիտեք արևածագ և մայրամուտ: 
Գնացեք Էջմիածին: Հավաքվեք մի քանի ընկերներով կամ ընտանիքի անդամներով ու գնացեք Էջմիածին: Անելու ու տեսնելու շատ բան կա հաստատ:
Սովորեք օտար լեզու: Կան ուսումնական շատ կենտրոններ, որտեղ սովորեցնում են օտար լեզուներ: Դա կարելի է անել նաև օնլայն այս կայքում: 
Գնացեք լողավազան: 
Գրեք պատմվածք: Ամեն մեկիս մեջ կան թաքնված տաղանդներ: Գուցե ձեր տաղանդը գրելու մեջ է:
Նկարեք: Վերցրեք ֆոտոխցիկն ու ձեզ լուսանկարիչ զգացեք: Ամռան վերջում մի գեղեցիկ հավաքածու կունենաք:
Վարել սովորեք: Թեկուզ եթե մեքենա չունեք, արժե գնալ դասընթացների, օրերից մի օր մեքենա վարելու հմտությունը պետք կգա:
Նայեք աստղերին: Առանց մեկնաբանության:)


Ամառը հանգիստը վայելելու համար է տրված, իսկ թե ինչպես մենք այն կանցնացնենք` կախված է մեզնից :) Ձեզ ուրախ ու բովանդակալից հանգիստ եմ մաղթում: Երջանի՛կ եղեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել