Երեկ վերջապես դիտեցի Ջոկեռ ֆիլմը ու ասեմ էդ ֆիլմը Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն ունեցողների համար պարտադիր դիտելու ֆիլմ ա: Ֆիլմը նայելուց հետո դուք խորությամբ կըմբռնեք Հայաստանում կատարվողի պատճառահետևանքային կապերը: Մեր երկիրը հիմա Ջոկեռի ձեռքում է, որի հետ վաղ հասակում տեղի ունեցած անարդարություններն այսօր արտահայտվում են իշխանական դիրքերից:
Օրինակ ուտելու անհագ և անսպառ մոլեգին ցանկությունը, իրենից հաջողակներին բռնելու, բանտելու, ճնշելու, ստորացնելու շարքը: Էս ամեն ինչը Նիկոլի երբեմնի տանջանքների հատուցումն են ու մի զարմացեք, որ վաղը մյուս օրը հենց դուք դառնաք Ջոկեռի զոհը: Ատելության խոսքի քարոզը Ջոկեռի կողմից ևս իր վաղ մանկության և երիտասարդության ընթացքում ստացած տռավմաների հետևանքն են: Անկեղծ ասած էս ֆիլմից հետո ես սկսեցի խղճալ Փաշինյանին. նա մեղկ է, նա սիրո և կարեկցանքի կարիք ունեցող մարդ է: Ջոկեռը բուժման կարիք ունի:
Հ.Գ. Նիկոլին հորդորեք, որ պարտադիր նայի ֆիլմը գուցե իր արտացոլանքն օգնի գիտակցել, որ ամեն ինչ անցողիկ ա ու վրեժը վրեժ է ծնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել