Իր Madame X Tour համաշխարհային շրջագայության համար Մադոննան հանդես է գալիս զարմանալի հնարքով. յուրաքանչյուր համերգի ժամանակ նա կարճատև ընդմիջում է անում, որպեսզի անձամբ զրուցի հյուրերից մեկի հետ: Եվ Լոս Անջելեսում այդ հաջողակը դարձելէ Քիմ Քարդաշյանը։
Զրույցի սկզբում Քիմը խոստովանել է, որ դա իրականությունից դուրս է. «Սա այնքան տարօրինակ է: Ես այստեղ եմ քրոջս՝ Քորթնիի հետ, և նա անընդհատ միացնում էր ձեր երգերը, երբ փոքր էինք»,- ասել է Քիմը:
Երկխոսության ընթացքում Քիմը և Մադոննան հաճոյախոսույուններ են փոխանակել և քննարկել իրենց գեղեցկության գաղտնիքները: «Ես չեմ հասկանում, թե ինչպես կարող ես այդքան շուտ արթնանալ և այդքան լավ տեսք ունենալ: Հավանաբար ճիշտ հյութ ես խմում»,- զարմացել է Մադամի X- ը: «Պատճառը աչքի դիմակներն են»,- խոստովանել է Քարդաշյանը: