ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը առողջապահության նախարար Ալեքս Ազարի, սենատոր Միթ Ռոմնիի և ծխախոտային արդյունաբերության ներկայացուցիչների հետ հանդիպման շրջանակում պատասխանել է վեյփինգի և այն արգելելու նախադրյալների մասին լրագրողների հարցերին։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը։

ԱՄՆ առաջնորդն ընդգծել է, որ էլեկտրոնային ծխախոտների օգտագործման նվազագույն տարիքը կլինի 21-ը։

Բացի այդ, Թրամփը ոչ միանշանակ է արտահայտվել համային հավելումներով էլեկտրոնային ծխախոտների մասին, ինչը պահանջել են առողջապահության ներկայացուցիչները։

Սպիտակ տան ղեկավարի կարծիքով, եթե վեյփերն ամբողջությամբ արգելվեն, դրանք երկրում ապօրինի կհայտնվեն։

«Փողոցներում սարսափելի բաներ կվաճառեն»,-ընդգծել է Թրամփը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել