Համացանցում հայտնվել է Philippine Airlines ավիաընկերության Boeing 777-ինքնաթիռի տեսագրությունը, որը բռնկել է Լոս Անջելեսից մեկնելուց հետո: Twitter-ի օգտատերերից մեկի կողմից հրապարակված կադրերում երեւում է՝ ինչպես են թռչող օդանավի շաժիչից ելնում կրակի լեզուները: Ինքնաթիռն ուղեւորվում էր Մանիլա, դրանում գտնվում էր 347 ուղեւոր, ոչ ոք չի տուժել:

Թռիչքից մոտավորապես մեկ ժամ անց օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել մեկնման օդանավակայանում: Նախնական տեղեկատվության համաձայն՝ շարժիչի բռնկումը տեղի է ունեցել մեխանիկական անսարքության պատճառով, հաղորդել ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել