Shamshyan.com-ը գրում է.

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները իրականացրել են «Միջավայրը մաքրենք թմրամոլներից» օպերացիան. ձերբակալվել է պետական պաշտոնյա:

Նոյեմբերի 22-ին թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Խանջյան փողոցի «Վերնիսաժ» տոնավաճառի մոտից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկվել մի քանի քաղաքացի: Նրանք են՝ Երևան քաղաքի բնակիչ, 40-ամյա Գևորգ Պետրոսյանը, Երևան քաղաքի բնակիչ, 50-ամյա Արթուր Հայրապետյանը, Երևան քաղաքի բնակիչ, 48-ամյա Մանվել Մոսինյանը և Երևան քաղաքի բնակիչ, 50-ամյա Էդուարդ Պողոսյանը:

Անձնական խուզարկությամբ Գ. Պետրոսյանի մոտից հայտնաբերվել է 1 հատ ներարկիչ մոտ 1.5 մլ թափանցիկ հեղուկ զանգվածով լցված, անձեռոցիկի մեջ փաթեթավորված մոտ 1.2 գ դեղնականաչավուն զանգված, 1 հատ փայտե ծխամորճ և 1 հատ 10 մգ ծավալով դատարկ ներակիչ, իսկ Ա. Հայրապետյանի մոտից հայտնաբերվել է 1 ամբողջական և 2.5 (B8) գրառմամբ «Սուբոտեքս» տեսակի թմրամիջոցի նմանվող դեղահաբեր, Մ. Մոսինյանի մոտից հայտնաբերվել է 3 հատ «Լիրիկա 10 մգ» գրառմամբ դեղահաբեր:

Դեպքի վայրում կատարելով զննություն, Mercedes մակնիշի ավտոմեքենայի սրահի առջևի աջ նստատեղի վրայից հայտնաբերվել է 0.2 մլ տարողությամբ ներարկիչ, որի մեջ առկա է եղել 0.1 մլ ծավալով անգույն յուրահատուկ հոտով հեղուկ, իսկ առջևի աջ նստատեղի դիմացի ոտնամանի վրայից հայտնաբերվել է «Վագա- ֆարմ» գրառմամբ պոլիէթիլենային տոպրակ: Այդ տոպրակում եղել է 4 հատ ներարկիչի բացված փաթեթներ, 1 հատ 2մլ տարողությամբ դատարկ ներարկիչ, 1 հատ ապակյա սրվակ, 2 հատ 2 մլ տարողությամբ դատարկ սրվակներ, 1 հատ բացված և կիսով չափ լցված 2մլ տարողությամբ հեղուկով սրվակ և 49 հատ դեղին գույնի դեղահաբեր:

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել