Tert.am-ը գրում է.

Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում  հայ համայնքի ներկայացուցիչների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը գրանցված խայտառակ միջադեպը, որի ժամանակ, ինչպես հայտնի է, վիդեոբլոգեր ներկայացած, սակայն իրականում ադրբեջանցի ուժային հանդիսացող (ըստ տեղեկությունների՝ եղել է Ադրբեջանի ՆԳՆ հասարակական կարգի պահպանման բաժնի վարիչ) սուբյեկտի ներխուժումը եկեղեցու տարածք առաջ է բերել բազմաթիվ հարցեր:

Մասնավորապես, գլխավոր հարցը, որ այժմ հնչում է, հետևյալն է՝ ինչպե՞ս կարող էր Ալիևի բանբերը հայտնվել մի վայրում, որը թվում էր, ամենից պաշտպանվածը պետք է լիներ՝ ելնելով առնվազը պետական անվտանգության նկատառումներից: Ինչո՞ւ, ինչպե՞ս:

Պետք է խոստովանել, որ խնդիրն իսկապես էական է, քանի որ չկար ու չէր կարող լինել երաշխիք, որ գտնվելով վարչապետից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա՝ Ալիևի «դեսպանը» չէր դիմի ծայրահեղ քայլի ու ահաբեկչական ակտ չէր ձեռնարկի: Կամ ով կարող էր երաշխավորել, որ նրա փոխարեն եկեղեցում չէր հայտնվի ասենք «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վտարանդի կամիկաձե մարտիկներից  մեկն ու «ալլահու ակբար» բղավելով՝ ինքն իրեն չէր պայթեցնի:

Կասկածից վեր է, որ տեղի ունեցածն առաջին հերթին արդյունք է Փաշինյանի անվտանգության ծառայության թերի աշխատանքի, անհեռատեսության, ինչը, թերևս, վկայում է առաջին հերթին կադրային խնդիրների մասին. փաստորեն՝ Փաշինյանի որոշումը՝ ծառայությունից հեռացնելու երկար տարիներ պետության ղեկավարների անվտանգության մասին պատշաճորեն հոգ տարած ու իր գործի գիտակը հանդիսացող Գրիգորի Հայրապետովին, խիստ բացասական հետևանքներ է ունեցել (այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչու Փաշինյանը, այնուամենայնիվ, որոշեց հրաժարվել նման հմուտ մասնագետի ծառայություններից):

Նիկոլ Փաշինյանի համար միևնո՞ւյնն է սեփական անվտանգության հարցը: Եթե նա չի գնահատում սեփական կյանքը, ապա նույնը չի կարելի ասել հայ հանրության  դեպքում. Փաշինյանին բոլորս սիրում ու գնահատում ենք, մարդիկ նրա հետ են կապում իրենց բոլոր հույսերը, ու համազգային ողբերգություն կլինի, եթե հանկարծ նրան ինչ-որ բան պատահի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել