Ոչ բոլոր աստղերն են կարողանում հասարակության մեջ զսպել իրենց զգացմունքները։ Որոշ հայտնիներ պետք է օրինակ վերցնեն թագավորական ընտանիքի անդամներից։ Ներկայացնում ենք հայտնիների 4 տարօրինակ համբույրներ, որոնց համար նրանք պետք է ամաչեն։

Քեյթ Բեքինսեյլ և Փիթ Դևիդսոն

Անցած տարի 45-ամյա Քեյթը հանդիպում էր Արիանա Գրանդեի նախկին ընկերոջ՝ Փիթ Դևիդսոնի հետ, որն այդ ժամանակ 25 տարեկան էր։ Հարաբերությունների ամենասկզբում նրանք փորձում էին հեռու մնալ հետաքրքրասերների աչքերից և չմեկնաբանել իրենց սիրավեպը։ Սակայն Նյու Յորքում հոկեյի խաղի ժամանակ նրանց կրքոտ համբույրը վերջակետ դրեց ամեն տեսակի խոսակցություններին։ Պետք է անկեղծ լինենք և ասենք, որ նրանց համբույրն այդքան էլ էսթետիկ չէ։ Նրանց հարաբերությունները երկար չտևեցին, և զույգը բաժանվեց։

Քլոե Քարդաշյան և Տրիստան Թոմսոն

Բասկետբոլիստ Տրիստան Թոմսոնի և ռեալիթի-շոուի աստղ Քլոե Քարդաշյանի հարաբերությունները նախորդ ամիս բոլորի ուշադրության կենտրոնում էին։ Բանն այն է, որ նրանք բաժանվեցին, քանի որ Տրիստանը դավաճանել էր իր սիրելիին։

Նախորդ տարի ապրիլին, երբ Քլոեն հղի էր, իր ինստագրամյան էջում Տրիստանի հետ անկեղծ լուսանկարով էր կիսվել։ Նկարն, իհարկե, գեղեցիկ է, սակայն համբույրն այնքան էլ չէ․․․

Քարդի Բի և ռեփեր Օֆսեթ

Ռեփեր Օֆսեթը և նրա կինը՝ Քարդի Բին, «Գրեմիի» մրցանակաբաշխության ժամանակ շատ տարօրինակ ձևով ցույց տվեցին, թե որքան կապված են միմյանց հետ։ Զույգը համբուրվեց անմիջապես կարմիր գորգի վրա։

Համեմատաբար վերջերս Քարդին և Օֆսեթը ծնողներ դարձան։ Այս տարվա սկզբին զույգը որոշակի խնդիրներ ունեցավ, քանի որ լուրեր տարածվեցին ռեփերի անհավատարմության մասին, սակայն, ինչպես երևում է, ամուսիններին հաջողվեց շտկել հարաբերությունները։

Ջիջի Հադիդ և Զեյն Մալիկ

Ջիջին և Զեյնը սկսել են հանդիպել 2015 թվականից, սակայն բաժանվել են 2018 թվականի մարտին։ Այնուհետև նրանք կրկին կարճ ժամանակահատվածով միավորվեցին, որպեսզի հունվարին նորից բաժանվեն։

Վերջերս մամուլում կրկին սկսեցին լուրեր տարածվել այն մասին, որ նրանք կրկին միասին են։ Մոդելը վերջերս բաժանվել է Թայլեր Քեմերոնից, իսկ Զեյնը հայտարարել է մոդելի հանդեպ ունեցած իր զգացմունքների մասին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել