Սասեքսի դուքսերի մասին առաջին անգամ չէ, որ վատ լուրեր են տարածվում, բայց այս մեկն արդեն թագուհուն է բարկացրել: 

Վերջերս Մեգան Մարքլը հարցազրույց է տվել, որից հետո արքայազնի ընտանիքը լրիվ է հիասթափվել նորաթուխ հարսիկից: 

Մեգանը խոստովանել է, որ շատ դժվար է բրիտանական թագավորական ընտանիքից լինել: Նախկին դերասանուհու խոսքերը պետք է որ նրանց քարացած սրտերը հալեցնեին, այն էլ՝ հակառակ արդյունք տվեց:

38-ամյա Մեգանն ու 35-ամյա Հարրին օտարական են դարձել: Ասում են, որ թագավորական ընտանիքի ադամներից ոչ ոք չի այցելում իրենց: 

Այդ լարվածությունը նկատելի է նաև երկու եղբայրների միջև: Մեգանի համար ևս շատ դժվար է, քանի որ նա իր երեխային դաստիարակում է Լոս Անջելեսից և իր ընտանիքից հեռու:

Նրանք բավականին տարօրինակ են: Այստեղ իրար չեն աջակցում:

Մեգանն ասել է, որ հղիության ընթացքում և դրանից հետո շատ վատ հոգեբանական վիճակում էր, սակայն այդ ընթացքում ոչ ոք չի հետաքրքրվել իրենով: Հարրին խոստովանել է, որ վիճել է Ուիլյամի հետ: Նա նշել է նաև, որ մեծ եղբոր հետ տարբեր հարթության վրա են գտնվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել