1in.am-ը գրում է.

Իրաքում 92-ամյա ֆերմերն ամուսնացել է մի աղջկա հետ, ով իրենից երիտասարդ է 70 տարով: Այս մասին երջանիկ փեսացուն հայտնել է ուրբաթ օրը: Նույն օրն ամուսնացել են նաև նրա 16-ամյա և 17-ամյա թոռները՝ հաղորդում է Mignews-ը:

Մուսալա Մուհամմեդ Ալ-Մուդջամաեն ամուսնացել է 22-ամյա Մունա Մուհլիֆ Ալ-Ջուբուրիի հետ կնոջ մահվանից 3 տարի անց, ով 58 տարեկան էր: Առաջին ամուսնությունից նա ունի 16 երեխա: Ֆերմերը Իրաքի Սամարա քաղաքի հարավում գտնվող Գուբան գյուղից է:

«Ես շատ ուրախ եմ, որ իմ թոռների հետ միևնույն օրն եմ ամուսնանում: Ինձ 20 տարեկան եմ զգում»,- ասել է ֆերմերը հարսանեկան արարողությունից հետո:

Հարսանեկան արարողությունը տևել է մի քանի ժամ և ուղեկցվել երաժշտական և պարային ելույթներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել