Բոստոնի Հարվարդի բժշկական դպրոցի հետազոտողները պարզել են, որ միջին տարիքի մարդկանց մոտ մետաբոլիկ համախտանիշը կարող է ուղեղի վաղաժամ ծերացման պատճառ հանդիսանալ: Հետազոտության արդյունքները հրապարակել է MedicalXpress պորտալը:

Մետաբոլիկ համախտանիշը կապված է ճարպակալման, հիպերտոնիայի, արյան մեջ շաքարի և խոլեստերինի բարձր մակարդակի հետ:

Գիտնականները 37-55 տարեկան ավելի քան 2100 տղամարդկանց և կանանց ՄՌՏ սկանավորում են իրականացրել, ինչպես նաև մասնակիցներին տրամաբանական մտածողության թեստեր են առաջարկել:

Արդյունքում պարզվել է, որ մետաբոլիկ համախտանիշ ունեցողների ուղեղը, բացարձակապես առողջ մարդկանց համեմատ, ավելի փոքր չափեր ունի:

Բժիշկների խոսքերով՝ այդպիսի մարդկանց մոտ ավելի մեծ է քաղցկեղի, թուլամտության կամ Ալցհայմերի հիվանդության զարգացման վտանգը:

Մետաբոլիկ համախտանիշից խուսափելու համար հետազոտողները խորհուրդ են տալիս հետևել հատուկ սննդակարգի, որը ներառում է ձուկ, մրգեր, բանջարեղեն և ամբողջական ձավարեղեն: Արդյունավետ է նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել