Aysor.am-ը գրում է.
Յուրաքանչյուր միրգ կամ բանջարեղեն ունի իր դրական ազդեցությունը օրգանիզմի վրա, եթե օգտագործվում է չափավոր: Հետազոտողների կողմից բազմաթիվ ուսումնասիրություններ են կատարվել, որոնցից պարզ է դարձել, որ ձմերուկը պարունակում է այնպիսի վիտամիններ ու հակաօքսիդանտներ, որոնք կանխարգելում են վաղաժամ ծերությունը:
Բացի դրանից` ձմերուկը պարունակում է ամինաթթուներ, որոնք օգնում են կարգավորել արյան ճնշումը
Ասպիսի եզրակացության են եկել Ֆլորիդայի համալսարանի գիտնականները:
Հետազոտությանը մասնակցել են արյան բարձր ճնշում ունեցող 40 կամավորներ, որոնց միջին տարիքը 58-ն էր: 6 շաբաթվա փորձերի ընթացքում մասնակիցներից յուրաքանչյուրը սննդակարգում պարբերաբար օգտագործել է ձմերուկ: Հետագայում պարզվել է, որ նրանց արյան ճնշման վերին շեմը նվազել է 11,5-15,1 ցուցիչով, իսկ ներքևինը` 7,6-7,8
Բացի ամինաթթուներից` ձմերուկի մեջ առկա են նաև մեծ թվով А, В6, С, վիտամիններ:
Օրվա ընթացքում մի քանի կտոր ձմերուկ ուտելը նպաստում է նաև ճարպային կուտակումների վերացմանը: Այս ամենից զատ` ձմերուկի միջոցով օրգանիզմից դուրս են գալիս թույները: