Մոնթեն, թերևս, Հայաստանի պատմության այն հերոսներից է, ումով հիանալ ու ում նմանվել են փորձելու դեռ շատ սերունդներ։ Առաջարկում ենք ծանոթանալ անմահ հերոսի 15 մտքի, որ պետք է կարդա ու իմանա յուրաքանչյուր հայ՝ սիրել ու պայքարել սովորելու համար։ 

1. Աշխարհում երեք միլիարդ կին կա, բայց ինձ չեն հետաքրքրում մնացած 2.999.999.999-ը։

2. Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն:

3. Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը…

4. Իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ անգամ չեմ խնայե։ 

5. Յուրաքանչյուր ժողովրդի հաղթանակ առաջին հերթին ազգային համախմբվածության արդյունք է, որ պիտի կառուցված լինի խելամիտ հաշվարկների վրա:

6. Իրական անկախության կարելի է հասնել միայն ու միայն տնտեսական անկախության միջոցով:

7. Ղեկավարի պարկեշտ պահվածքն ու ենթակային անձնական օրինակով ուղղորդելու կարողությունը մարտունակ և բարոյապես ամուր զինվորի դաստիարակության նախապայմաններից է:

8. Մարդկային արժեքների գնահատման լավագույն տարբերակը ինքնահարգանքն է:

9. Շատ նորմալ բան է, որ հայը գա ու իր հայրենիքը պաշտպանե, իրավունքն է բոլորին ու նաև պարտականությունը: Զարմանալին այն է, որ ավելի շատ հայեր չեն եկած:

10. Զինվորը զինվոր է, երբ ունի պետական մտածողություն:

11. Եթե Սփյուռքում իրավիճակը պահպանվի այնպիսին, ինչպիսին եղել է, մենք երբեք հաղթանակ չենք տոնի: Եթե մենք շարունակենք վատնել մեր ռեսուրսներն ու եռանդը մեր պատմական հայրենիքի վրա զինյալ ներկայություն ապահովելու փոխարեն, մենք բնավ հաղթանակի չենք հասնի: 

12. Ես երդում տված եմ և կպատկանեմ մեկ մարդու․ այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է։

13. Ադրբեջանի կառավարությունը հաստատ որոշել է հայերին վտարել, հետևաբար, դիմադրելուց բացիէ այլընտրանք չկա: Մենք իրավունք չունենք այս անգամ էլ պարտվելու: Մենք պետք է հաղթենք:

14. Զինյալը երբեք չպետք է բավարարվի նրանով, ինչ արդեն գիտե: Ավելին՝ զինյալը պետք է մանրամասն ուսումնասիրի յուրաքանչյուր իրավիճակ և խուսափի ընդհանրացումներին վստահելուց:

15. Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել