Aysor.am-ը գրում է.

Ձուն սպիտակուցի, վիտամինների և ճարպային թթուների աղբյուր է, ինչը հուշում է նրա օգտակարության մասին: Սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ձվի դեղնուցը կարող է ծխախոտի պես վնասակար ազդեցություն ունենալ: 
Ձվի դեղնուցում բարձր է խոլեստերինի պարունակությունը՝ այս մթերքը սրտանոթային համակարգի համար գրեթե նույնքան վտանգավոր է, որքան ծխախոտը: Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը:

Բժշկության մեջ ընդուված է, որ օրական խոլեստերինի օգտագործումը չպետք է գերազանցի 300 մգ-ը և չպետք է մոռանալ, որ մեկ ձուն պարունակում է 100 կալորիա, իսկ ձվի դեղնուցը` 230 մգ խոլեստերին:

Սակայն հայ մասնագետները նշում են, որ համեմատությունը սխալ է, քանի որ ծխախոտը, ի տարբերություն հավկիթի, ամբողջովին վնասակար է, մինչդեռ ձուն միայն չարաշահելու դեպքում է վնասակար: Այն կարող է առաջացնել ալերգիաներ, նպաստել խոլեստերինի բարձրացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել