«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Համազասպ Դանիելյանը և Հերիքնազ Տիգրանյանը առաջարկում են փոփոխություններ և լրացումներ կատարել «Հանրաքվեի մասին» օրենքում: Բայց նրանց առաջարկած փոփոխությունները, մեղմ ասած, կոսմետիկ են. օրինակ՝ առաջարկվում է, որ հանրաքվե նախաձեռնող խումբը կազմված լինի ոչ թե 50, այլ 25 հոգուց, կամ առաջարկվում է կրկնակի ավելացնել հանրաքվեի համար ստորագրություն հավաքելու ժամկետը:
Սակայն նրանց առաջարկը չի վերաբերում այդ օրենքի հիմնական թերության վերացմանը: Ըստ գործող օրենքի՝ անհրաժեշտ է 200 հազար ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների ստորագրություն, որպեսզի որևէ հարց դրվի հանրաքվեի: Սա այնպիսի մի արգելք է, որը ոչ մի նախաձեռնող խումբ թերևս չի կարող հաղթահարել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: