Հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակն Instagram-ում ամենից շատ է վաստակում գովազդից: Դա, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հետեւում է այն վարկանիշից, որը նոյեմբերի 20-ին հրապարակվել է Forbes հանդեսի ռուսական տարբերակի կայքում։

Հրատարակության վարկածով՝ հեռուստահաղորդավարուհին եւ «Սուպեր» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսերը մեկ տարում գովազդներից վաստակել է 1,6 միլիոն դոլար: Երկրորդ տեղում է հեռուստահաղորդավարուհի Ռեգինա Տոդորենկոն, որը հանդիսականներին հայտնի է «Արծիվ թե գիր» հեռուստահաղորդումից, նրա տարեկան եկամուտը հավասար է 0,86 միլիոն դոլարի: Առաջատարների եռյակը եզրափակում է հեռուստահաղորդավարուհի եւ երգչուհի Օլգա Բուզովան՝ տարեկան 0,86 միլիոն դոլար եկամտով:

Instagram-ում մյուսներից ավելի շատ վաստակող բլոգերների հնգյակ են մտել ավտոբլոգեր եւ NeedFor Speed խաղի աշխարհի չեմպիոն Ալան Ենիլեեւը (0,85 միլիոն դոլար) եւ երգչուհի Պոլինա Գագարինան (0,77 միլիտոն դոլար):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել