Tert.am Life-ը գրում է.

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ «Պատվից առավել» հեռուստասերիալը տարեվերջին կավարտվի և չի ունենա նոր եթերաշրջան: Ավարտին ընդառաջ, սակայն, սցենարային զարգացումն անակնկալի բերեց երկրպագուներին. ֆիլմի գլխավոր դերակատար Գևորգ Գրիգորյանի հերոսը՝ Մուրադը, մահացավ:

Երկրպագուների մի մասը սպասում է, որ կերպարը կվերադառնա, ինչպես եղավ Սուրեն Փահլևանյանի հերոսի դեպքում, մյուսները զարգացման նոր ուղի են մտածում: Գևորգ Գրիգորյանի հերոսը կվերադառնա՞, թե՞ ոչ, նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանը չի բացահայտում՝ պահելով լարվածությունը:

Tert.am Life-ը ներկա է եղել Գևորգի նկարահանման վերջին օրվան, լուսանկարել նրան գործընկերների հետ ու ներկայացնում է, թե ինչով դերասանը զբաղվում հիմա, երբ եթերում սգում են նրա մահը:

Դերասանի գործունեությանը հետևող երկրպագուները գիտեն, որ Գևորգը պարբերաբար նոր հետաքրքրություններ է գտնում: Հիմա նա նոր հոբբի ունի՝ նոր աշխատանք է գտել իր համար, որն անվանում է երազանքի իրականացում:

«Որոշել եմ մի քիչ հանգստանալ: Նոր նախագծերում այլևս չեմ նկարահանվելու, քանի որ տեղափոխվել եմ Արցախ ապրելու: Լրիվ այլ գործ ու զբաղմունք ունեմ՝ Գանձասարի մոտ հողատարածք եմ վերցրել, փայտից տնակներ եմ կառուցում, զիփլայն է լինելու: Ուզում եմ էկո ճամբար ստեղծել և զարգացնել տուրիզմն Արցախում»,- ասաց դերասանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել