Armsport.am-ը գրում է.
Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, armsport.am-ի խնդրանքով մեկնաբանեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելու լուրը:
«Շատ ուրախ եմ, որ Հենրիխի պես տաղանդավոր մարզիկը գալիս է այստեղ` Գերմանիա: Վստահ եմ, որ նրա շնորհիվ հայ ազգի անունը բազմաթիվ անգամ կհնչի ողջ աշխարհում: Հենրիխը լավ մարզիկ է, լավ մարդ, լավ ընկեր, նրա մասին միայն լավը կարող եմ ասել: Նա արդեն բազմաթիվ ձեռքբերումներ է ունեցել, միշտ փայլել է ֆուտբոլում, եւ ակնհայտ է, որ նա դեռ շատ ավելի մեծ ձեռքբերումների կհասնի: Շնորհավորում եմ Հենրիխին` մաղթելով լուսավոր ճանապարհ»,- ասաց Արթուր Աբրահամը:
Նյութի աղբյուր՝ http://www.armsport.am/hy/news/2013/07/06/%D4%B1%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D6%80%D4%B1%D5%A2%D6%80%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B4/332354
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել