1in.am-ը գրում է.
Այսօր՝ հուլիսի 6-ին, Համբույրի համաշխարհային օրն է, որը սկիզբ է առել Մեծ Բրիտանիայում: Իսկ 20 տարի առաջ այն հաստատվել է ՄԱԿ-ի կողմից:
«Գիտակ» մարդկանց մեծամասնությունը նշում է, որ առաջին համբույրի «հեղինակային իրավունքը» հաստատված չէ: Այն չի հայտնաբերվել, ինչպես էլեկտրականությունը կամ հեռախոսը: Այն չի կոչվել այն մարդու անունով, ով առաջին անգամ միացրել է շուրթերը և խոնավ հետք թողել ընկերուհու այտին:
Մարդիկ համբուրվում են, որովհետև դա, այսպես ասած, ընդունելի մշակույթ է: Գրեթե ամբողջ աշխարհում, հայտնվելով ռոմանտիկ իրավիճակում, մարդիկ անգիտակցաբար համբուրվելու անհրաժեշտություն են զգում: Այնպիսի զգացողություն է, որ հակառակ սեռի ներկայացուցիչները «ծրագրավորված» են համբույրի համար և հենց դրան են սպասում:
Բացի այդ, ռոմանտիկ իրավիճակներում ենթագիտակցորեն մարդիկ համբուրվելու ցանկություն են զգում, անկախ նրանից՝ նրանք իրոք ցանկանում են դա, թե ոչ՝ գրում է Calend-ը: