Ermenihaber.am-ը գրում է.

Հունաստանի միգրացիոն քաղաքականության հարցերով նախարար Յորգոս Կումուչակոսն անդրադարձել է սիրիացի փախստականների հարցին, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և մյուս պաշտոնյաների սպառնալից հայտարարություններին:

Agence France-Presse (AFP)-ին տված հարցազրույցում հույն նախարարը նշել է, որ եթե Թուրքիան ցանկանում է աջակցություն ստանալ ԵՄ-ից, ուրեմն պետք է դադարեցնի շանտաժը:

«Թուրքիան անընդհատ ասում է «կբացենք դարպասները» և այդ փախստականներին, որոնք սպասում են դարպասների բացմանը, ավել շատ հավաքում դարպասների մոտ: Մայիսից ի վեր Հունաստանի ափեր հասած փախստականների թիվը 240%-ով աճել է»,-ասել է Կումուչակոսը: Վերջինս նաև նկատել է տվել, որ Հունաստանը ցանկացել է, որ ԵՄ-ն դրական արձագանքի Թուրքիայի կողմից ներկայացված 6մլրդ եվրո ֆինանսական աջակցության պահանջին:

«Թուրքիան շանտաժներով և սպառնալիքներով է պահանջում այդ գումարը, բայց եվրոպացիների համար անհրաժեշտ դրական մթնոլորտը չի ձևավորում, որպեսզի որոշվի հատկացնել այդ գումարը: Եվրոպան չի կարող գործել սպառնալիքներով  և շանտաժներով»:

Կումուչակոսի խոսքով` Անկարան պետք է հասկանա, որ այդ ձևով չի կարող համագործակցել Եվրոպայի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել