Ամերիկացի փոփ-կատարող եւ երգերի հեղինակ Թեյլոր Սվիֆթը կդառնա Billboard’s Women in Music 2019 մրցանակի աշխարհում առաջին դափնեկիրը «Տասնամյակի կին» անվանակարգում: Այդ մասին հայտնել է կազմակերպիչը՝ Billboard երաժշտական հրատարակությունը։ «Գրեմմի» մրցանակի տասնակի դափնեկրին պարգեւը կհանձնեն դեկտեմբերի 12-ին Լոս Անջելեսի The Hollywood Palladium թատրոնում:

Նրա ձեռքբերումների թվում են հինգ ալբոմ, որոնք առաջին հորիզոնականն են զբաղեցրել Billboard 200-ի չարթում, եւ հինգ երգ, որոնք տարբեր ժամանակներում գլխավորել են Billboard Hot 100-ի վարկանիշը, ինչպես նաեւ նրա մասնակցությունը բարեգործությանը: Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, Սվիֆթը նաեւ «Տասնամյակի արտիստ» է ճանաչվելու 2019 թվականի American Music Awards-ի մրցանակաբաշխությանը, որը կայանալու է նոյեմբերի 25-ին: Նիկի Մինաժը, Բրենդի Քառլայլը եւ ուրիշ շատ երգչուհիներ նույնպես Women in Music 2019-ի պարգեւներ կստանան տարբեր անվանակարգերում:

Տարբեր տարիների «Տարվա կին» են դարձել Սինդի Լոփերը, Ժանել Մոնեն, Քեյսի Մասգրեյվսը, Արիանա Գրանդեն եւ ուրիշներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել