Քիչ առաջ պարզվեց, որ Միլանի հայկական եկեղեցում Նիկոլի հետ հանդիպմանն անսպասելի հայտնված ադրբեջանցի «վիդեոբլոգերն» իրականում ադրբեջանական ոստիկանության (ավելի քիչ հավանական է, բայց բացառել չի կարելի, պետանվտանգության) աշխատող էր։ Ենթադրում եմ՝ оперативник, որովհետև գտնվեցին նկարներ, որտեղ ցուցարարների էր բռնում քաղաքացիական հագուստով։

Հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ հանգիստ հայտնվել է ներսում ու կարողացել է մոտենալ Նիկոլին, սադրող հարց տալ։

Փաստորեն, մինչ Նիկոլը զբաղված էր «պադվալներից կբռնեմ-կբերեմ» գոռալով, իրականում Ալիևի «բանբերն» էր եկել-մտել «Նիկոլի պադվալ» ու Բաքվից «մեսիջ» բերել։

Մինչ Նիկոլը Արցախի ճանապարհներին մարդ է տեսնում ու լարվում, իր իսկ խոստովանությամբ սկսում մտածել, թե «էս ո՞վ ա, ի՞նչ կա մտքին», Միլանում իրեն Ալիևից «պրիվետ» են փոխանցում ապշած թիկնապահների քթի տակ։

Անվտանգություն՝ level պլինտուս... Դե ոչինչ, կարևորը «հների կադրերից» ազատվել ա։

Հ.Գ. Ադրբեջանցու ուժայինի ինքնությունը պարզել էին ադրբեջանցի ընդդիմադիրները դեռ ցույցերը ցրելու ժամանակ, իսկ հասկացել էր, որ «վիդեոբլոգերն» ու ցուցարարներ ցրողը նույն մարդն է, Արցախից Ալեն Ղուլյանը։ Իմ խնդրանքով սա վերստուգեց ու վերահաստատեց Hayk Khachikyanը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել