Եթե դոլարի սերիական համարի թվերը յուրահատուկ են կամ հետաքրքիր, կոլեկցիոներները կարող են դրա համար մեծ գումար վճարել՝ հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր դոլարներ: Նույնիսկ մեկդոլարանոցը կարող է ձեզ հարստացնել:
Որ թղթադամների համար կարելի է կլորիկ գումար ստանալ։
1․ Ցածր թվեր00000001 սերիական համարով թղթադրամը կարող է 15 000 դոլար արժենալ:
2. Բարձր թվեր
Առանձնապես գնահատվում են 99999900 և բարձր սերիական համարները:
3. Ֆլիպերներ
Ֆլիպերը թղթադրամ է, որի սերիական համարը կարելի է կարդալ ինչպես աջից ձախ, այնպես էլ՝ ձախից աջ: eBay-ում ֆլիպերը 30-50 դոլար արժե:
4. Աստղային նիշեր
Որոշ համարներ տառի փոխարեն աստղ ունեն սերիական համարի վերջում: Դա տպագրական սխալ է:
Այդպիսի թղթադրամների համար eBay-ում վճարում են 5 դոլար և ավել:
5. Ռեպիտերներ և սուպերռեպիտերներ
Օրինակ՝ 27527527: Թվերի այսպիսի հաջորդականությամբ թղթադրամները գնահատում են 3 կամ 4 դոլար:
Երկնիշ կրկնվող թվերը, օրինակ՝ 45454545, կոչվում են սուպերռեպիտերներ և ավելի թանկ են համարվում՝ 1000 դոլարից սկսած:
6. Նույնանման սերիական համար
Օրինակ՝ 55555555: Կարող է արժենալ 500 դոլար և ավել:
7. Երկուական թվեր
Սերիական համարում միայն 2 կրկնվող թիվ կա, օրինակ՝ 29299299: eBay-ում կարող են արժենալ ավելի քան 800 դոլար:
8. Եռյակ թվեր
Պարունակում են 3 յուրահատուկ թիվ, օրինակ՝ 29329939:
9. Սանդուղքային թվեր
Երբ համարի թվերն աճում են, օրինակ՝ 12345678 կամ նվազում՝ 8765431՝ ըստ կարգի:
10. Ծննդյան թվեր
Որոշ կոլեկցիոներների կոնկրետ ծննդյան թվերով սերիական համար ունեցող թղթադրամներ են պետք:
11. Հաջորդական թվեր
Երկու թղթադրամներ են հաջորդական սերիական համարներով, օրինակ՝ 25348793 և 25348794:
12. Զույգ թվեր
Սերիական համարը պարունակում է թվերի զույգեր, օրինակ՝ 24459387: Այդպխիսի թղթադրամի ամենաարժեքավոր տիպն է, երբ սերիական համարը 4 հատ զույգ ունի՝ 55998833:
13. Կրկնակի քառյակ
Օրինակ՝ 77776666: Այդպիսի թղթադրամները հազվագյուտ են և արժեքավոր:
14. Բուկենդներ
Երբ սերիական համարի 2 կամ 3 թվերը նույնն են վերջում և սկզբում, օրինակ՝ 36584365: eBay-ում դրանց գինը 3 դոլարից է սկսվում: