Սեմյուել Ջեքսոնը հիանալի կենսագիր և գրական քննադատ էր, նրա խոսակցական անգլերենի բառարանը մինչև այսօր չի կորցրել իր արդիականությունը։ Սակայն ներկայումս Ջոնսոնն ավելի հայտնի է որպես Ջեյմս Բոսուելի կենսագրական ստեղծագործության գլխավոր հերոս։ Այս աշխատությունը համարվում է անգլերենով ամենաշատ ընթերցված կենսագրական ստեղծագործությունը։ Այն ընթեցողի կողմից ամենից շատ սիրվել է Սեմյուել Ջոնսոնի սրամիտ աֆորիզմների պատճառով։

  1. Գեղեցիկ պատմությունը հազվադեպ է ամբողջովին իրական լինում։
  2. Ամուսնությունը մի շարք հիասթափություններ է բերում, սակայն չամուսնացած լինելն էլ ուրախութուն չի պարգևում։
  3. Հարստությունն ավելի շատ մեղադրական դատավճիռներ է ծնում, քան հանցագործություններ։
  4. Եթե ցավը չհետևեր հաճույքին, ո՞վ էր դիմանալու նրան։
  5. Նա նորովի էր հիմար, այդ պատճառով նրան բոլորը հանճար էին համարում։
  6. Եթե ձեր մտերիմը կարծում է, որ առաքինության և արատի միջև ոչ մի տարբերություն չկա, ապա նրա գնալուց հետո ավելորդ չի լինի հաշվել թեյի գդալները։
  7. Նա, ով հարմար պահի է սպասում բարի գործ անելու համար, երբեք ոչ մի լավ բան չի անի։
  8. Մարդիկ պատկերացում չունեն այն սխալների մասին, որոնք չեն անում։
  9. Վստահությունն ինքդ քո հանդեպ հանճարեղ նորարարությունների սկիզբն է։
  10. Որոշ խորամանկներ իրենց համար հիմար կին են ընտրում՝ հուսալով կառավարել նրան, և միշտ սխալվում են։
  11. Պետք է հիմար լինես, որ գրես ոչ հանուն փողի։
  12. Քանի որ գրել կարողանում էին միայն տղամարդիկ, այդ պատճառով աշխարհի բոլոր դժբախտությունների պատճառ դարձան կանայք։
  13. Մենք այնքան հարգանք ենք ցուցաբերում, որքան որ պահանջում են։
  14. Սեփական գաղտնիք պահելն իմաստուն միտք է, սակայն սպասել, որ այն ուրիշներն էլ կպահեն, հիմարություն է։
  15. Լեզուն մտքերի հագուստն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել