Սեմյուել Ջեքսոնը հիանալի կենսագիր և գրական քննադատ էր, նրա խոսակցական անգլերենի բառարանը մինչև այսօր չի կորցրել իր արդիականությունը։ Սակայն ներկայումս Ջոնսոնն ավելի հայտնի է որպես Ջեյմս Բոսուելի կենսագրական ստեղծագործության գլխավոր հերոս։ Այս աշխատությունը համարվում է անգլերենով ամենաշատ ընթերցված կենսագրական ստեղծագործությունը։ Այն ընթեցողի կողմից ամենից շատ սիրվել է Սեմյուել Ջոնսոնի սրամիտ աֆորիզմների պատճառով։
- Գեղեցիկ պատմությունը հազվադեպ է ամբողջովին իրական լինում։
- Ամուսնությունը մի շարք հիասթափություններ է բերում, սակայն չամուսնացած լինելն էլ ուրախութուն չի պարգևում։
- Հարստությունն ավելի շատ մեղադրական դատավճիռներ է ծնում, քան հանցագործություններ։
- Եթե ցավը չհետևեր հաճույքին, ո՞վ էր դիմանալու նրան։
- Նա նորովի էր հիմար, այդ պատճառով նրան բոլորը հանճար էին համարում։
- Եթե ձեր մտերիմը կարծում է, որ առաքինության և արատի միջև ոչ մի տարբերություն չկա, ապա նրա գնալուց հետո ավելորդ չի լինի հաշվել թեյի գդալները։
- Նա, ով հարմար պահի է սպասում բարի գործ անելու համար, երբեք ոչ մի լավ բան չի անի։
- Մարդիկ պատկերացում չունեն այն սխալների մասին, որոնք չեն անում։
- Վստահությունն ինքդ քո հանդեպ հանճարեղ նորարարությունների սկիզբն է։
- Որոշ խորամանկներ իրենց համար հիմար կին են ընտրում՝ հուսալով կառավարել նրան, և միշտ սխալվում են։
- Պետք է հիմար լինես, որ գրես ոչ հանուն փողի։
- Քանի որ գրել կարողանում էին միայն տղամարդիկ, այդ պատճառով աշխարհի բոլոր դժբախտությունների պատճառ դարձան կանայք։
- Մենք այնքան հարգանք ենք ցուցաբերում, որքան որ պահանջում են։
- Սեփական գաղտնիք պահելն իմաստուն միտք է, սակայն սպասել, որ այն ուրիշներն էլ կպահեն, հիմարություն է։
- Լեզուն մտքերի հագուստն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել