Շատ մարդիկ գիշերները չեն կարողանում քնել և ժամերով մտածում են հավերժության մասին կամ էլ առաստաղի ճանճի մասին։ Անքնությամբ չտառապելու համար սովորեք շնչառական այս հատուկ մեթոդը, որը կօգնի քնել մեկ րոպեի ընթացքում։

Սակայն, ճիշտ հասկացեք, այս մեթոդը անեսթեզիա չէ, որն անջատում է առաջին իսկ հարվածից։ Այն երկար և մշտական մարզումներ է պահանջում։

Անկախ ամեն ինչից՝ այս մեթոդն օգուտ կտա նույնիսկ առաջին անգամ փորձողներին և կօգնի նվազեցնել սթրեսի մակարդակը և կրճատել անքնության ժամանակահատվածը։

Սկզբի համար լեզվի ծայրը հպեք քիմքին, այնուհետև բերանը փակ պահած քթով շունչ քաշեք չորս վայրկյանի ընթացքում, յոթ վայրկյան պահեք շունչը և այնուհետև արտաշնչեք՝ սուլող ձայն հանելով։

Ուշադիր հետևեք լեզվին, այն միշտ պետք է մնա իր տեղում։ Առանց ընդմիջման մի քանի անգամ կրկնեք այս վարժությունը։ Այստեղ շնչառության արագությունը կարևոր չէ, կարևորն այն է, որ պահպանեք փուլերի 4։7։8 հարաբերակցությունը։

4 վայրկյանի ընթացքում շունչ քաշեք
7 վայրկյանի ընթացքում պահեք շնչառությունը
8 վայրկյանի ընթացքում արտաշնչեք
Հանգստացեք
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել