Նմանը չունեցող մինանգկաբաու ցեղն ապրում է Ինդոնեզիայում։ Այս ազգի ներկայացուցիչներն իրենց համարում են Ալեքսանդր Մակեդոնացու ժառանգներ։ Նրանք անգամ ունեն իրենց սեփական կրոնը, որը հիշեցնում է իսլամը։
Սակայն ամենից հետաքրքիրն այն է, որ մինանգկաբաուն պահպանում է մայր իշխանությունը, որի մասին շատ ուրիշ ազգություններ արդեն վաղուց մոռացել են։
Այստեղ գլխավորը համարվում է կինը, նրան է պատկանում շարժական և անշարժ գույքը և միայն նա իրավունք ունի անհրաժեշտության դեպքում բաժանվելու։
Մինանգկաբաուի կանայք տղամարդկանց անվանում են եկվորներ։ Ամուսնությունից հետո կանայք իրենց տղամարդկանց հետ ընդամենը մեկ ամիս են ապրում, որից հետո նրանց ուղարկում են հանրակացարանի նման մի վայր։ Եկվորներն իրենց կանանց մոտ գալու իրավունք ունեն միայն գիշերները։
Եթե կինը բաժանվում է իր եկվոր ամուսնուց, իրավունք ունի անմիջապես նորին գտնելու։ Կանանց կողմից մերժված տղամարդիկ և նրանք, ովքեր երբեք չեն ամուսնացել, ապրում են հատուկ հանրակացարաններում։
Սակայն ոչ բոլորն են համակերպվում իրենց ճակատագրի հետ և փորձում են լքել իրենց բնակության վայրը։
Այս եկվորները շատ լավ խոհարարներ են, և նրանց մեծ սիրով աշխատանքի են ընդունում Ինդոնեզիայի մի շարք հայտնի սննդի կետերում։
Այսպիսի դիսկրիմինացիայի պատճառով մինանգկաբաուի կանայք գրեթե առանց տղամարդու են մնացել։ Կանայք իրենց հարազատներից պահանջում են նոր բնակարան կառուցել, որտեղ նրանք իրենց եկվորի հետ միայնակ կլինեն։