Tert.am-ը գրում է.

Ավտոմաքսատան՝ Գյումրի տեղափոխվելը ոչ թե թեթևացրել է վարորդների գործը, այլ հակառակը՝ իսկական գլխացավանք է դարձել նրանց համար: Ամեն օր վարորդները մոտ 3-4 կմ-անոց հերթ են պահում, մինչև կարողանան մաքսազերծել իրենց մեքենան: Սակայն դա էլ հարց է՝ արդյո՞ք 24 ժամվա ընթացքում կհասցնեն անել ամբողջ գործընթացը, թե ոչ:

Tert.am-ի հետ զրույցում վարորդներն ասացին, որ սպասարկումը դանդաղ է իրականացվում: «1.5 ժամում 1-2 մեքենա է մաքսազերծվում: Այդ ընթացքում չենք կարողանում 200 մետր առաջ գնալ: Մեքենան կանգնացրել ենք, տաքսիով գնացել ենք Երևան, նորից հետ ենք եկել, այ էսպիսի քաշքշուքների մեջ ենք:

Էնտեղ էլ իրենց հավեսով են աշխատում կամ մի փոքր սխալի հետևանքով հետ են ուղարկում Երևան: Մի խոսքով՝ շան տանջանք է: Ճանապարհներն էլ գլխակեր են: Գոնե մաքսատուն գալու համար ճանապարհը սարքեին: Շուտով ձյուն է տեղալու, ո՞նց պիտի գանք»,- դժգոհում էին վարորդները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել