Tert.am Life-ը գրում է.

Օֆելյա Զաքարյանը հեռուստադիտողներին ներկայանում  է «Մոր խոստումը» հեռուստասերիալում՝ մարմնավորելով գլխավոր հերոսուհու՝ Աննայի կերպարը։  Դերասանուհին իր նոր ֆոտոշարքը տրամադրել է Tert.am Life-ին և մեզ հետ զրուցել ֆոտոշարքի, ոճի, չշպարվելու և իր առաջին մասնագիտության մասին։

Դերասանուհին ասաց՝ բավականին երկար ժամանակ ցանկություն է ունեցել ներկայանալ ֆոտոշարքով, սակայն զբաղվածության հետևանքով չի կարողացել։  

«Առաջարկ ստացա մեր հեռուստասերիալի դերասանուհիներից մեկից, որը նաև լուսանկարչությամբ է զբաղվում՝ Լուսինե Թորոսյանից։ Ինքն ասաց, որ սև ու սպիտակ լուսանկարների շարք է անում և առաջարկեց նաև ինձ լուսանկարել։ Պարբերաբար տարբեր ֆոտոսեսիաների առաջարկներ ստացել եմ, սակայն մերժում էի՝  նախ չէր ստացվում, հետո ժամանակս չէր ներում։ Նկարահանումն արել ենք մանկական երկաթուղու հատվածում։ Այնտեղ շատ հետաքրքիր պահեր են եղել, որովհետև կա փոքրիկ լողավազան, որտեղ մարդիկ լողում են, ինքս այդ եղանակին, երկարաճիթ բարձրակրունքներով մտել էի ջուրը և հանուն լուսանկրների, լավ կադրի բավականին թրջվեցի։ Մարդիկ զարմացած նայում էին՝ շատ զվարճալի էր։ Անհամբեր սպասում էի ֆոտոշարքին, որը բավականին լայն արձագանք գտավ»,- ասաց դերասանուհին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել