Lexus-ը թողարկել է LS 500 կաբրիոլետը: Մոդելի բաց տանիքով սերիական տարբերակը ներկայացվել է Լոս Անջելեսի ավտոսրահում, գրում է Motor-ը:

Ընկերության ինժեներները նշել են, որ LC 500 Convertible-ի տանիքի ծալման մեխանիզմն աշխատում է սկսած 50 կմ/ժամ արագությունից և բացվում-փակվում է 15 վայրկյանում:

Տանիքը պատրաստված է չորս շերտից: Դա հնարավորություն է տվել պահպանել կաբրիոլետի տանիքի սահուն թեքությունը, ինչպես կուպեում է:

Բարելավվել են նոր ավտոմեքենայի ջեռուցման և օդորակման համակարգերը: Արտադրողն ուշադրություն է դարձրել նաև պաշտպանիչ էկրանին, որը մեծ արագության դեպքում նվազեցնում է քամու աղմուկը:

Նոր կաբրիոլետի շարժիչը ունի 477 ձիաուժ հզորություն, շարժակը՝ հետևի անիվներին է:

LC-ն հագեցած է սահուն ոտնակներով, ֆոնային լուսավորությամբ և 10.3 դյույմանոց մուլտիմեդիա համակարգով, որը համատեղելի է սմարթֆոնների հետ:

Միացյալ Նահանգներում Lexus LC 500 կաբրիոլետի վաճառքը կսկսվի հաջորդ ամռանը: Նորույթը կարելի է պատվիրել սև կամ բեժ տանիքով: Հիմնական գույների գամման ունի տաս երանգներ:

LC 500-ի գները դեռ հայտնի չեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել