Tert.am-ը գրում է.
Արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 5-ին՝ ժամը 22.38-ին, ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Մասիս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 34 TO 238 պետհամարանիշի և «ԶԻԼ» մակնիշի 13 0S U17 պետհամարանիշի (վարորդ` Է. Բյուրեղյան, ծնվ. 1981թ.) ավտոմեքենաները, ինչից «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1952 թ. ծնված Ն. Դադաշյանը տեղում զոհվել է։
Վթարի հետևանքով՝ վարորդ` 1988 թ. ծնված Ա.Նազարյանը ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է Մասիս քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև` Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ